«Կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային». Սուրեն Պապիկյան

սւռենն

«Նախորդ տարի սուբվենցիան բաժանվում էր երկու հատվածի, կոչվում էին տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներ, բայց հաճախ խնդիր էր առաջանում միջգերատեսչական մարմիններում, թե տվյալ ծրագիրը, որ ներկայացրել է համայնքը, արդյո՞ք համապատասխանում է մեր առաջադրած ոլորտներին»,- այս մասին այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպումից հետո նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ համայնքների կողմից բարձրացվող խնդիրները կարևոր են, բայց կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային:

Պապիկյանը նշեց, որ հենց դա է հիմնական պատճառը, որ այս տարի կառավարության կողմից հատկացվող գումարների համար համայնքներում նրանք առանձնացրել են թիրախներ՝ ճանապարհաշինությունը, ջրօգտագործումը և առհասարակ ոռոգման ցանցը, ինչպես նաև համայնքներում բազմաբնակարան շենքերի տանիքների բարելավումը:

Անդրադառնալով համայնքապետերի գործունեությանը՝ Պապիկյանը նշեց, որ նախարարությունը լիազորություն չունի որևէ համայնքապետի պաշտոնազրկել, մարզպետարանը իրավասություն չունի որևէ համայնքապետի պաշտոնազրկել, բայց միևնույն ժամանակ կան համայնքապետեր, որոնք ընտրվել են տարբեր չարաշահումների արդյունքում, և այսօր համայնքների բնակիչների կողմից կա արդարացի պահանջ, որ իրենք չեն ցանկանում աշխատել տվյալ համայնքապետի հետ:

Նախարարն ընդգծեց, որ այս հարցը լուծելու համար պետք է հիմնել հանրաքվեի ինստիտուտ, որը կվերաբերի միայն խնդրահարույց համայնքներին։

Անդրադառնալով պարգևատրումների թեմային՝ Պապիկյանը նշեց, ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավուր պատշաճի վարձատրվի, այդ թվում համայնքապետը, մարզպետերը, պետական օղակում աշխատողները: Նա չժխտեց, որ այս առնչությամբ խնդիր կա, և հիմա օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել են մի պրոցես, որի արդյունքում կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող և պարգևավճարներ ստացող քաղաքացիներ:

Դիտվել է՝