Էջմիածնում բոլորը սպասողական վիճակում են

դիաննա

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում քաղաքապետարանում կրճատվել են հաստիքներ, որոնք զբաղեցված չեն եղել այդ պահին մարդկանցով.

«Երբ ես նշանակվել եմ, նախկին իշխանությունների բարեկամների համար նշանակված հաստիքներ են եղել, որոնք հիմա արդեն չկան»,- ասաց Դիանա Գասպարյանը:

Դիանա Գասպարյանը նշեց՝ օպտիմալացման արդյունքում կարող են բաժիններ միավորվել, աշխատանքը այսուհետ կլինի առավել արդյունավետ:

Դիանա Գասպարյանը վստահեցրեց՝ Էջմիածնում մթնոլորտը բնականոն է, ցույցեր տարբեր պատճառներով կարող են լինել, բայց դա չի կարող ազդել համայնքի կյանքի վրա:

«Էջմիածինը վերադարձել է բնականոն կյանք»,- ասաց նա:

Քաղաքապետը հավելեց նաև՝ Էջմիածնում բոլորը սպասողական վիճակում են, շատ ակնկալիքներ ունեն և պարզապես պետք է համբերությամբ զինվեն:

Դիտվել է՝