Մենք ուզում ենք հարց տալ պարոն վարչապետին՝ այդ ո՞ր օրենքով են գործել Սերժ Սարգսյանի՞. Բողոքի ակցիա

cuycc

Այսօր կառավարության շենքի դիմաց քաղաքացիները հավաքվել էին բողոքի ցույցի՝  պահանջով, որ ամանորյա պարգևավճարները հետ գանձվեն պարգեւատրվածներից և վերադարձվեն պետական բյուջե: Կազմակերպիչներից Իրինա Հարությունյանը կարծում է, որ սա այն թեման է, որը իրավունք չունի անհետեւանք մնալու:

«Մենք պետք է պահանջենք, որ ընթացք ստանա: Եթե հայտարարում է պարոն վարչապետը, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, ապա մենք ուզում ենք հարց տալ պարոն վարչապետին՝ այդ ո՞ր օրենքի Սերժ Սարգսյանի՞»,-ասաց Իրինա Հարությունյանը:

Բողոքի մասնակիցները պահանջեցին, որ կառավարության անդամներից ինչ-որ մեկը մոտենա իրենց, որպեսզի բարձրաձայնեն իրենց մտահոգող հարցերը:

Նշում են՝ եթե հայտնեն, որ հետ չեն վերադարձնելու այդ գումարները կազմակերպելու են ստորագրահավաք: Ոստիկանները ցույցի մասնակիցներին հորդորեցին մոտենալ ընդունարան, սակայն ոչ ոք չլսեց մասնակիցների բողոքը:  

Դիտվել է՝