Նրա հավաքարար գործընկերները չեն կարող դուխով ստորագրություններ հավաքել, ցույցեր կազմակերպել հրապարակներում

julieta xukasyan

Գյումրիում սպանված տիկին Ջուլիայի լուսանկարն է: Ապրում էր համեստ, մաքրում էր Գյումրու փողոցները, ուներ մեկ դուստր:

Հայաստանյան տուժողների ֆեյսբուքյան խիզախ պաշտպանները չեն կանգնի նրա դստեր կողքին, չեն պահանջի պատժել հանցագործին, չեն գնա Գյումրի հատուկ նրա դստեր ձեռքը սեղմելու, չեն խոստանա, որ հանցագործն անպատիժ չի մնա, նրա հավաքարար գործընկերները չեն կարող դուխով ստորագրություններ հավաքել, ցույցեր կազմակերպել հրապարակներում, ամբոխը չի շտապի մեկին հրահանգավորված դատափետել, չեն վարձվի հարյուրավոր ֆեյքեր մարդ փչացնելու նպատակով ու առհասարակ բոլորը կապրեն գոհ ու երջանիկ, իսկ մարդու իրավունքը կմնա չիրացված, քանի որ տուժողն, ըստ հայաստանյան ֆեյսբուքյան նոր քրեական դատավարության, պրոֆեսորից ցածր աստիճան չի ունենում:

Դիտվել է՝