Մենք զարմացանք, երեւի հեղափոխությունը հենց այնպես արվեց. Մարությանը՝ ՀՀԿ պարգևավճարների մասին

hayk marutyan

Միայն 2017թ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանը շուրջ 287 մլն դրամի պարգեւավճարներ է տվել աշխատակիցներին, ինչը հանրությունից թաքցվել է։ Այս մասին այսօր՝  հունվարի 29–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով պարգեւատրումների վերաբերյալ վերջին աղմկոտ բացահայտումներին։

«Այս հրապարակումները մեզ համար հետաքրքիր ազդակ էին, որ մենք վերանայենք՝ տեսնենք արդյոք  նախկինում թափանցիկ էր այդ գործընթացը, թե՝ ոչ։ Մենք մի փոքր զարմացանք, որ նախկինները թափանցիկ էին գործել, մենք երեւի մի բան չգիտեինք, երեւի հեղափոխությունը հենց այնպես արվեց… Եւ ինչ պարզվեց , որ բացի այն պարգեւավճարներից, որ տրվում է տարվա վերջում, շուրջ 287 մլն դրամի պարգեւավճարներ էլ տրվել է տարվա ընթացքում, որոնք թաքցվել է հանրությունից,  չի հրապարակվել, ինչն ավելի հետաքրքիր է։ 

news.am

Դիտվել է՝