Մարությանը հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգեւավճարների չափը

hayk marutyan

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգեւավճարների չափը։

Ըստ նրա՝ քանի որ դեկտեմբերին ինքն ընդամենը 2 ամսվա քաղաքապետ է  եղել, որոշում է կայացրել պարգեւավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորած է եղել 2017 թ.-ին եւ հաստատված 2018 թ.-ի բյուջեով։

Մարությանը նշել է՝ քանի որ կա նաեւ հանրային մեծ պահանջ այդ ցուցակը հրապարակելու, ինքը որոշել է հրապարակել։

Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ 886 հազար դրամ, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ 637 հազար դրամ, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ 937 հազար դրամ, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ 637 հազար դրամ։

Վարչական շրջանների  12 ղեկավարները ստացել են 288 հազար դրամ։ Հայկ Մարությանի պնդմամբ՝ ինքն անձամբ ոչ մի դրամ չի ստացել:

Դիտվել է՝