Քաղաքացիները՝ պարգեւավճարների մասին

новый коллаж

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից էր մարզպետների կողմից իրենց և իրենց տեղակալներին պարգևավճարներ հատկացնելու թեման: Հասարակության տարբեր շերտերում թեման տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Ավելի շատ քննարկվեց հարցի բարոյական կողմը, թեև պարգևատրումներն օրենքով  էին, բայց պետք էր արդյոք մի քանի ամիս աշխատելու պարագայում խոշոր պարգևավճարներ հատկացնել:

Համաքաղաքային հարցումների միջոցով  փորձեցինք պարզել՝ ինչ դիրքորոշում ունեն մարդիկ պարգևավճարներ հատկացնելու հարցի  մասին:

Որոշ քաղաքացիներ կարծում են, որ պարգևավճարները տեղին են և ժամանակին, գնահատվել է պաշտոնյաների կատարած աշխատանքը, քաղաքացիների մի մասն էլ հակառակ կարծիքին է՝ այս պայմաններում դրանք տեղին չէին, նաև  աշխատանքը գնահատելու լավագույն տարբերակը պարգևավճարները չէին:

Դիտվել է՝