«Այսօր Հայաստանի ներդրումային միջավայրը բարենպաստ չէ». Կ. Խաչատրյան

կառեն

«Բնականաբար միայն հայտարարություններով կամ կոռուպցիայի դեմ պայքարով անհնար է տնտեսության մեջ կտրուկ շրջադարձային փոփոխություններ մտցնել, ու այստեղ ավելի շատ ինստիտուցիոնալ վերափոխումների, տարբեր ինստիտուտների աշխատանքի կատարելագործման, պետական ապարատների արդյունավետության բարձրացման խնդիր կա»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով խոստացված տնտեսական հեղափոխությանը և նրան, թե արդյոք այսօր կան նախանշանները, և ինչ հիմքեր են պետք նման թիրախի հասնելու համար:

Ըստ տնտեսագետի՝ թիվ մեկ գրավականը բիզնես միջավայրի կատարելագործումն է, որն իր հերթին ենթադրում է ազատ տնտեսական հարաբերություններ, մրցակցության պաշտպանություն, հարկային որոշակի բարեփոխումներ:

«Պետք է առանձնացնել հատկապես մասնավոր սեփականության պաշտպանության ինստիտուտը, որը խիստ կարևոր է, ու դրա գրավականն անկախ, արդար դատական համակարգ ունենալն է»,- ասաց տնտեսագետը: Կառլեն Խաչատրյանը շեշտեց, որ այսօր Հայաստանի ներդրումային միջավայրը բարենպաստ չէ:

«Առհասարակ ընդունված կարծիք կա, որ կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում, որտեղ իր համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված, ու բնականաբար ներդրումային միջավայրը, այո, անշուշտ կարևոր է»:

Դիտվել է՝