Ոստիկանները, փրկարարներն ու ջրասուզակները Գյումուշի ջրամբարում որոնում են 27-ամյա աղջկա դին

15273e767989142c32e410a721f09409

Այսօր` սեպտեմբերի 10-ին ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողներն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներով, ջոկատի հրամատար Հայկ Ասատրյանի, Չարենցավանի ոստիկանապետ Սմավել Տոնոյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ վաղ առավոտվանից որոնողական աշխատանքներ են սկսել Սոլակ գյուղից մինչև Չարենցավանի վարչական տարածքում գտնվեղ Գյումուշի ջրամբար:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` երեկ սեպտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ 27-ամյա Անժելա Մ-ի հարազատները և հայտնել են, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու: Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ են կատարել, որոնց հետո միացել են աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:

7a4d818a36e7f0250383321d62dd3308 40f60b99b6bd84ba9db5d62d4f647297 97185e3e2ed83a1877d03f243443818b

Մանրամասները՝ shamshyan.com  կայքում

Դիտվել է՝