Կույերան դարձավ Իսպանիայի 27-րդ քաղաքը, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը

18302199_10207156639274325_518996854_n

Կույերա (Իսպանիա) քաղաք Քաղխորհրդի նիստում չորս կուսակցությունները միաձայն ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը `դատապարտելով մարդկության դեմ հանցանքը, հորդորելով Իսպանիայի այլ իշխանություններին և հատկապես կենտրոնական կառավարությանն ու Թուրքիային հետևել իրենց օրինակին: Քաղաքապետ Ջորդի Մայորը իր խոսքում մասնավորապես նշեց, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով, և այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ 20-րդ դարասկզբին, միայն մեկ անուն ունի`ցեղասպանություն:

Հատկապես լավ ելույթ ունեցավ Պոդեմոս կուսակցության խոսնակը, ով նշեց, որ Թուրքիան ոչ միայն պիտի ճանաչի ցեղասպանությունը, այլև հատուցի վնասները և հատկապես վերադարձնի հայերի պատմական հողերը:

Նիստին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց անունից Արարատ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին` նշելով, որ Կույերան դարձավ Իսպանիայի 27-րդ քաղաքը, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը և, որ սա պատմական օր է ոչ միայն իսպանահայության, այլ նաև քաղաքի համար: Միջնորդագիրը քաղաքապետարանին ներկայացրել էր Արարատ հայկական միության Կույերայի ներկայացուցիչ Հերմինե Աբրահամյանը:

18308765_10207156638954317_897512177_n 18302199_10207156639274325_518996854_n 18254627_10207156637914291_1240735734_n

Դիտվել է՝