ԵՊՀ-ում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ. Դավիթ Ադյան

adinyan

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել Երևանի պետական համալսարանում և հայտնաբերել ավելի քան 800 մլն դրամի չարաշահում, ինչը ԵՊՀ հեղինակությունը վարկաբեկող հայտարարություն է համարում ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Լրագրողների հետ զրույցում ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանը, օրինակ բերելով 2015 թվականի ԵՊՀ-ում շինարարություն իրականացնելու համար գնումների ընթացակարգը, նշեց, որ դրան մասնակցել է 9 անձ, մասնակիցներից 8-ը ներկայացրել է 210-279 մլն դրամի գնային առաջարկ՝ առանց ԱԱՀ-ի, մեկ անձ՝ 390 մլն դրամ։ Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են, բացի 390 մլն դրամ ներկայացնող անձի հայտից։

«Պետական վերահսկողական ծառայության կողմից կատարվել է ուսումնասիրություն՝ պարզելու 8 հայտերի մերժման հիմքերը, և պարզվել է, որ այդ մերժումների գերակշիռ մասը եղել է ոչ հիմնավոր։ Շինարարության ծավալները ևս ուսումնասիրվել են, և բացահայտվել է 24 մլն դրամի ծավալային հավելագրում, 17 մլն դրամի նախատեսված գներից թանկ գնով շինաշխատանքների իրականացում և գերշահույթ»,- հավելեց  Դավիթ Ադյանը:

Վերջինս նշեց նաև, որ ՊՎԾ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ բուհական պահնորդական ծառայության իրականացման ոլորտում։ «Պահնորդական ծառայություն իրականացնողների համար նշվել են այնպիսի  պահանջներ, որոնք համարվում են գնումների մասին օրենքի խախտումներ»,- ասաց նա՝ ներկայացնելով նաև այլ փաստեր։

Դիտվել է՝