Ողբերգական դեպք Երևանում. բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են երիտասարդ տղայի, լոգարանում էլ՝ միջին տարիքի տղամարդու դիեր

21fa2e9ecdf3a023601c9e4c238ee9a0

Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել,որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 62 շենքի բնակարաններից մեկում տղամարդկանց դիեր կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի 9-րդ հարկի բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցին պառկած հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ 24-ամյա Արայիկ Ասատրյանի դին, իսկ լոգարանում հայտնաբերել են անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու դի:

Ոստիկանները պարզում են մահացածների ամբողջական տվյալները: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 անձանց մահվան պատճառը հնարավոր է շմոլ գազից լինի՝ բաղնիքում տեղադրված գազի կաթսայից:

Դիտվել է՝