««Ինքնիշխանություն՝ գազի դիմաց» գործարքն անընդունելի է»

00000002-9d4f258774ca3bb4c003eac34b486d6a941430

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը սոցցանցի իր էջում գրել է.

««Ինքնիշխանություն՝ գազի դիմաց» գործարքն անընդունելի է:

Իմ նախորդ գրառումներում օգտագործել եմ «արժեքահեն տնտեսություն» եզրը։ Գազի գնի հարցը լավ հնարավորություն է արժեքահեն եւ շուկայական տնտեսությունների էության տարբերությունը եւս մեկ անգամ ներկայացնելու համար։

Շուկայական տնտեսության պարագայում Հայաստանի իշխանության նպատակը կլիներ Ռուսաստանի հետ բանակցելով՝գազի գնի նվազեցում կամ առնվազն պահպանումը։

Արժեքահեն տնտեսության մեջ, որտեղ Ինքնիշխանությունը հայտարարվել է որպես գերակա արժեք, իշխանության նպատակը գազի գնի աստիճանական բարձրացումն ու միջազգային գնին մոտեցումը պետք է լինի։

Մենք չենք կարող թույլ տալ եւս մեկ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարք։«Ինքնիշխանություն՝ գազի դիմաց» գործարք անընդունելի է։

Այն քաղաքական ուժը, որը գազի ձեռք բերման գնի բարձրացումը (ուշադրություն՝ խոսքը գազի ներքին շուկայում իրացման սակագնի մասին չէ) կձեւակերպի որպես քաղաքական պահանջ, հաջորդ ընտրություններին իմ ձայնը ստանալու ուղղությամբ կհավաքի առաջին միավորը։

Բնականաբար, դա կարող է լինել նաեւ իշխող քաղաքական ուժը։

Հ.Գ. Որպես ՀՀ քաղաքացի՝ իմ համար վարչապետի ամանորյա ուղերձի ամենասպասված կետը գազի ձեռք բերման գնի աստիճանական բարձրացումն է»։

 

Դիտվել է՝