Հայկական «թավշա հեղափոխությունը» եւ Ռուսաստանի արձագանքը. ռուս ականատեսների աչքերով

новый коллаж

Ռուսաստանցի Ազալիա Զինատուլինան եւ հայաստանցի Մարիա Սմորոդինան տարբեր կերպ են արտահայտում իրենց վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» նկատմամբ: Մոսկվաբնակ Ազալիան ակամայից դարձավ հայաստանյան համաժողովրդական շարժման մասնակիցը: Իր հայրենիքում նման տեսարան պատկերացնելն անգամ անհնար էր:  Նա հաճելիորեն զարմացած էր, որ հնարավոր է ժողովրդավարական փոփոխությունների հասնել խաղաղ անհնազանդության գործողություններով, եւ կարեւոր որոշում կայացրեց՝ գալ եւ ապրել Հայաստանում: Իսկ Մարիայի համար միեւնույն է. նա շուրջ 25 տարի բնակվում է Գյումրիում, ամուսինը ծառայել է այդ քաղաքի ռուսաստանյան ռազմաբազայում, եւ նա կարեւոր է համարում միայն հայ-ռուսական հարաբերությունների դրական դինամիկան եւ աշխատատեղերի առկայությունը:

Իսկ «թավշյա հեղափոխության» ընթացքում ինչպիսի՞ն էր պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը: Զարմանալիորեն դա մեղմ էր, արձագանքն ու վերաբերմունքը՝ չեզոք, սակայն Հայաստանի հետ հարաբերություններում ռուսաստանյան ուղեգծի կտրուկ փոփոխություն պետք չէր ակնկալել:  

Համաժողովրդական շարժման արդյունքում իշխանության ղեկը ստանձնած Նիկոլ Փաշինյանի համար բարդ ու վտանգավոր իրավիճակ էր. նրա հիշողության մեջ դեռ թարմ էին Վրաստանում եւ Ուկրաինայում  տեղի ունեցած իրադարձությունները, հետեւաբար նա չէր կարող ռիսկի դիմել եւ արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության գնալ, թեեւ Հայաստանում մշտապես անհանգստություններ են հնչել երկրում Ռուսաստանի դոմինանտության, ռուսական ռազմաբազայի առկայության և զինծառայողների ոչ ադեկվատ վարքագծի կապակցությամբ:  Հիշողության մեջ դեռ թարմ մնացած ընդվզման օրերի,  ականատեսների տպավորությունների, տարբեր կարծիքների եւ փաստերի նկարագրությունն է ԳԱԼԱ-ի նոր ֆիլմի հիմքում:

Դիտվել է՝