Պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք. Ազոյանի նամակը՝ բոլորին

15039639_1817338215208491_6033835052503699289_o

Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ցանկանում է իր տեսակով եւ ներկայությամբ գունավորել ԱԺ-ն, անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, Ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված բոլորին:  

 «Հարգելի հայրենակիցներ, իմ այս հարցազրույցի մեջ, ինչի մասին որ խոսել եմ, դեռ օրակարգային թեմաներ են մեր իշխանության համար… սակայն իմ այս հարցազրույցից հետո արժանացա քննադատության սոցցանցային չարիք համարվող ֆեյքերի և հասարակության հետամնաց ու տկարամիտ շերտի կողմից ու նաև չստացա աջակցություն քաղաքացիական հասարակության արժեքը իմացողների և պայքարակիցներիս կողմից, չստացա անգամ իմ ընկերների հրապարակային աջակցությունը))…. ինչ խոսք, այս պատկերը ինձ համար հիասթափեցնող էր, որովհետև երկար տարիներ տառապել եմ ազգիս ցավով ու պայքարել եմ, որ մեր երկրում լինի խոսքի ազատություն՝ անձս դնելով վտանգի մեջ:

Սակայն աչքիս առաջ եկավ իմ կյանքի վերջին 10 տարիները, որտեղ հիշեցի, թե ինչպես մեր հասարակությունը խաչեց Նիկոլ Փաշինյանին, ով ինքն իր ուժերով իջավ խաչից, շարունակեց սիրել իրեն խաչողներին և ազատագրեց նրանց ստրկությունից… սա իսկապես բիբլիական ցիկլ է: 

Ինձ քննադատողները արագորեն տարածեցին իմ մերկ լուսանկարը, որը տարիներ առաջ ուղարկել էի ընկերուհիներիցս մեկին իր իսկ խնդրանքով, քանի որ կնասեր եմ ու կնոջը չեմ կարողանում մերժել)))), նա էլ թեթևամտության պատճառով տարածել էր… ներում եմ… ինձ քննադատողները ասացին, որ Հովհաննեսը ուզում է ազգային ժողովը գունավորել, ուրեմն ԼԳԲՏ է: Ի դեպ, մեր հասարակության ոչ մի ԼԳԲՏ անդամ չհամարձակվեց ասել՝ այ մարդ, սպասեք, էս Հովհաննես Ազոյանը ԼԳԲՏ չի, բայց ուզում է մեր շահերը պաշտպանել, եկեք աջակցենք նրան, բայց դուխ չունեցան անել դա,  որովհետև գեյ չեն դարձել…

Լավ, վերադառնանք մեր ոչխարներին… լսեք, ա՛յ սև ու սպիտակ դատարկագլուխներ, անգամ ձեր «դուխով» գլխարկը չի կարող թաքցնել ձեր գլխի դատարկությունը…. ուշադի՛ր լսեք… բոլոր գույներն եմ սիրում, բայց կոնկրետ իմ գույնը ՍԵՎ գույնն է…. խորը սևը, խիզախ սևը, հասուն սևը, համեստ սևը, արժանապատիվ սևը, հավերժ սևը… այլ ոչ թե ձեր սիրած խավարագույնը…. երբեք չեմ սիրել գրաֆիկով աշխատանք ու չեմ ձգտել պաշտոն ունենալ, որովհետև ունեցել եմ: Այդ պաշտոնի անունը Հովհաննես Ազոյան է… որը ոչ ընտրովի է, ոչ էլ նշանակովի, ու միշտ ապրել եմ ազատ ու ստեղծագործ կյանքով, և եթե անգամ չարաշահել եմ պաշտոնս, ապա դա արել եմ թույլի կողքին լինելու համար… Բայց պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք…. միգուցե մեղավորությունը նաև իմն է…. պաշտում եմ ազատությունը, սերը և երաժշտությունը… այդտեղ եմ ապրում…

Հ.Գ… պարոն վարչապետ, շնորհակալ եմ Քեզ կամքիդ համար…. դեռևս շարունակում եմ լինել համակիրդ, կարիքս ունենալու դպքում նորից կարող ես զանգել ու ասել՝ Հով ջան, ողջույն, Նիկոլն է, արի տեր կանգնենք մեր ժողովրդին»:

 

Դիտվել է՝