Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին

3 (2)

Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է հիմնադրամի այն շահառուներին, ովքեր ներկա դրությամբ բժշկական երկու հաստատություններում հիվանդանոցային բուժում են ստանում և չէին կարող մասնակցել տիկնոջ նախաձեռնությամբ անցկացվող ամանորյա միջոցառումներին:

Տիկին Հակոբյանը շնորհավորել է փոքրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը և հանձնել ամանորյա նվերներ:8 7 (1) 4 (1)

Դիտվել է՝