Դատախազությունը պահանջում է դարձյալ կալանավորել Մանվել Գրիգորյանին. դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

новый коллаж

ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Դատախազությունը ոչ հիմնավոր է համարում  առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք,  Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Դիտվել է՝