«ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» միջև ոչ թե քաղաքական պայքար է, այլ անձնական վրեժխնդրություն»

dod edmom

«Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լուծում են անձնական խնդիրներ, և սա նման չէ քաղաքական պայքարի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:

Նրա դիտարկմամբ՝ սկսված հակամարտությունն ընդդիմություն հաստատելու հետ որևէ կապ չունի: «Ցավալի է, որ նոր խորհրդարանը փաստացի աշխատանքի չի անցել, բայց արդեն առաջանում են այսպիսի խնդիրներ: Բանավեճերով, միմյանց վիրավորելով չէ, որ պետք է ընդդիմություն ձևավորվի»,- նշեց Նինա Կարապետյանցը:

Ըստ բանախոսի՝ երկու կողմից էլ ներքաշվել են լուրջ ուժեր, պայքարը տեղափոխվել է նաև ֆեյք հարձակումների ոլորտ: «Առհասարակ սա չպետք է տեղափոխել խորհրդարան, որովհետև սա քաղաքական պայքար չէ»,- նշեց բանախոսը՝ ընդգծելով՝ տարիներ շարունակ խորհրդարանն իր ֆունկցիան չի իրականացրել, եղել է անձնական հարցեր լուծելու վայր, գոնե այս խորհրդարանը պետք է զերծ մնա այդպիսի երևույթներից և զբաղվի ուղիղ քաղաքականությամբ»:

Ինչ վերաբերում է այս խորհրդարանում իրական ընդդիմություն լինել-չլինելու հանգամանքին, Նինա Կարապետյանցը նշում է, որ մեր նոր խորհրդարանի ամենամեծ բացթողումն իրական ընդդիմության բացակայությունն է, որովհետև ԲՀԿ-ն բոլոր ժամանակներում համակերպվել է իշխանությունների հետ, երբեք ընդդիմություն չի եղել, իսկ «Լուսավոր Հայաստանը» փաստացի հնարավորություն չունի ընդդիմության դերը ստանձնելու: Ընդդիմություն շարունակելու են մնալ քաղհասարակությունն ու լրատվամիջոցները:

Դիտվել է՝