Արմեն Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չունի

Armen-gevorgyan-634x445

Դատարանը դեռ որոշում չունի ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննարկման հարցի հետ կապված:

Դատական նիստը ընդմիջվել է Գեւորգյանի փաստաբանների խնդրանքով: Այն կշարունակվի այսօր՝ ժամը 15:00-ին:

«Պաշտպանական կողմը պահանջեց լրացուցիչ ժամանակ ծանոթանալու որոշ նյութերի: Հեռագայում կալանավորման պայմանների եւ հիմքների վիճարկման տեսանկյունից դրանք կարեւոր են:

Պարոն Գեւորգյանը ցուցմունք տվել է, դիրքորոշում հայտնել է մեղադրանքի վերաբերյալ, նա իրեն մեղավոր չի ճանաչում»,-ասաց Գեւորգյանի փաստաբանը: Նա ասաց նաեւ, որ Արմեն Գեւորգյանը լքել է դատական նիստերի դահլիճը: Կվերադառնա ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, Գևորգյանին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացրել էր  Հատուկ քննչական ծառայությունը:

Դեռ օգոստոսի 3-ին նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (արդարադատությանը խոչընդոտելը), իսկ դեկտեմբերի 11-ին դրան ավելացել է ևս մի քանիսը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալն ու հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում), ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելը:

Արմեն Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Դիտվել է՝