«Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը»

Vanecyan levon Barsexyan

Խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո մամուլում լայնորեն շրջանառվում է  այն տեղեկությունը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լուր առա, թե Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ: Սա բացարձակ անընդունելի բան է, բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը, ոչ մեկը ԱԱԾ, ոստիկանական, ՀՔԾ եւ այլ իրավապահ համակարգերից չեն կարող լինել նոր Հայաստանի փոխվարչապետ: Տեխնիկապես թեպետ կարող են, սակայն երկրի կառավարմանը բացարձակ նոր բովանդակություն է պետք եւ ոչ թե հայացք դեպի ետ: Սա կարծում եմ էական բացասական շրջադարձ է լինելու դեպի ետ»:

 

Դիտվել է՝