Այդ քվեն չափազանց պարտավորեցնող է, եկել է օր ու գիշեր աշխատելու ժամանակը. Ն. Փաշինյան

nikolll

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Նա կարեւորելէ  այն հանգամանքը, որարտահերթ խորհրդարանական ընտրություններին բացառիկ բարձր գնահատականներ են տվել միջազգային դիտորդները:

«Սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ, սա իսկապես Հայաստանի կարեւորագույն նվաճումն է եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կարեւորագույն նվաճումն է»:

Փաշինյանը  շնորհակալություն է  հայտնել այն քաղաքացիներին, որոնք այս ընտրություններին վստահության քվե են տվել «Իմ քայլը» դաշինքին:

«Մենք հասկանում ենք, որ այդ քվեն չափազանց պարտավորեցնող է, եկել է օր ու գիշեր աշխատելու եւ ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը: Եվ որեւէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը»,-ասել է  Ն. Փաշինյանը:

Դիտվել է՝