Ձայնագրությունները մոնտաժված են, ստացվել է լրիվ այլ բովանդակություն. Վանեցյանը՝ գաղտնալսման մասին

150128

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություններ արեց՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսման մասին:

Պատասխանելով դիտարկմանը, թե Քոչարյանի հայտարարության համաձայն, իրականացվում է վենդետա, ինչի ապացույցը «տխրահռչակ ձայնագրություններն են», Վանեցյանն ասաց.

«Տխրահռչակները գաղտնալսումներ անողներն են: Ձայնագրությունները մոնտաժված են, դա կապացուցի քննությունը»:

Վանեցյանը հստակեցրեց, որ մոնտաժված են ու միացված են զրույցների առանձին հատվածներ, այդ մոնտաժի հետեւանքով խոսակցության իմաստը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ փոխված է, այսինքն ասվել, խոսվել է այլ բան, սակայն մոնտաժի հետեւանքով առանձին հատվածներ միացվել են ու ստացվել է բոլորովին այլ բովանդակություն: Մնացած մանրամասների մասին ԱԱԾ ղեկավարը խոստացավ խոսել առաջիկա ասուլիսում:

Գաղտնալսումները Ռ. Քոչարյանի հետ կապված լինելու հնարավոր տարբերակի  մասին հարցին ի պատասխան, Արթուր Վանեցյանը հայտնեց, որ չի ցանկանում ենթադրություններով խոսել, հասարակությունն ամեն ինչ շատ լավ տեսնում ու հասկանում է:

armtimes.com

Դիտվել է՝