«Ցավոք հենց սկզբից նկատեցինք, որ գործը հանձնարարվել է մի դատավորի, որը Վերաքննիչ դատարանում սպառնալիքների նկատմամբ ամենախոցելիներից մեկն է». Քոչարյանի փաստաբան

passs

Ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ այսօր Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցից հայտնի դատավորի որոշումը, սա նշանակում է՝ մենք գործ ունենք պատմության մեջ աննախադեպ մի որոշման հետ:

Նրա խոսքերով՝ զարմանում է, որ այս աստիճան կարելի է թքած ունենալ հասարակության կարծիքի վրա: Փաստաբանը հավելեց նաև՝ սա բիրտ ճնշումների տակ կայացրած որոշման վերահաստատումն էր։

Վիկտոր Սողոմոնյանն ընդգծեց՝ Ռոբերտ Քոչարյանը և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար դեռ անելիք ունի:

Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ նշեց՝ սպասում էինք, որ փոխվի այն իրավիճակը, որ կար Հայաստանում, բայց մեզ ուղղակի խաբեցին, և դրա ապացույցը գտնվում է դատարանի այսօրվա որոշման մեջ:

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ, անդրադառնալով օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմանը, նշեց, որ այդ ժամանակ իրենց պաշտպանյալն ազատ արձակվեց, որովետև դատավորը կարողացավ դիմակայել այդ պահին գոյություն ունեցող ճնշումներին, որոնք հետո առավել սաստկացան:

«Փաշինյանի սպառնալիքների թիրախը այն դատավորն էր, որը հանդգնել էր ազատ արձակել պարոն Քոչարյանին»,- նշեց Ալումյանը:

Նրա խոսքերով՝ այս անգամ հենց սկզբից նկատեցին, որ գործը հանձնարարվել է մի դատավորի, որը Վերաքննիչ դատարանում սպառնալիքների նկատմամբ ամենախոցելիներից մեկն է։

«Այսուհետ ստացվում է, որ գրավ կիրառելու միջնորդություն պետք է ներկայացնել ոչ թե դատարանին, այլ խնդրել ԱԱԾ տնօրենին կամ ՀՔԾ պետին»,- նշեց Ալումյանը:

Դիտվել է՝