«Հակակշռող ուժ այս խորհրդարանում չի լինի». Արմեն Բաղդասարյան

vardd

«Ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան իրենց ասելիքը տեղ հասցնել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ ամփոփելով քարոզարշավը:

Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով քարոզարշավը կարող էր ավելի լավը լինել, եթե շեշտը դրվեր ծրագրի և ոչ թե անձերի վրա:

Քաղաքական մեծ բանավեճի կայացումը վերլուծաբանը համարում է մեծ առաջընթաց:

Ըստ նրա՝ դեկտեմբերի 9-ից հետո իշխանությունները պարտավոր են քայլ առ քայլ լուծել իրենց առջև հասարակության կողմից դրված խնդիրները:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով հակակշռող ուժ այս խորհրդարանում չի լինի, իսկ իրական ընդդիմադիր բևեռ կձևավորվի առաջիկա հինգ տարվա ընթացքում:

Դիտվել է՝