Նոր նամականիշ՝ նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմային

photo

ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ, Գյումրու քաղաքապետարանի շենքում, դեկտեմբերի 7-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշի մարման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ՝ փլատակներ, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Դիտվել է՝