«Վաղը լռության օր է, հարկավոր է ամեն ինչ այսօր հրամցնել հասարակությանը, որ Քոչարյանը կալանավորված է»

rrrrr

«Մենք կդիմենք եվրոպական դատարան»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:

«Ես համոզված եմ, որ Քոչարյանը խուսափող չի եւ երբեք չի փորձել խուսափել: Եւ երբեք չի արել այնպիսի  բաներ, որոնք կարող էին թույլ տալ քննչական խմբի ղեկավարին հայտարարել, որ նա կխուսափի: Հակառակ գործողությունը, որը ցույց է տալիս, որ նա չի խուսափի, չի խոչընդոտի, Ռոբերտ Քոչարյանն արել է»,-հավելեց  նրա պաշտպանը:

Հատուկ քննչական ծառայությունը վայրկյան անգամ չի ուշացնի եւ կկալանավորի Ռոբերտ Քոչարյանին, կարծում է  Ռուբեն Սահակյանը եւ դա պայմանավորում նախընտրական քարոզչությամբ:

«Վաղը լռության օր է, հարկավոր է ամեն ինչ այսօր հրամցնել հասարակությանը, որ Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ի օգտին»:

Դատարանի որոշումը Ռուբեն Սահակյանը համարում է  քաղաքական եւ խուսափողական որոշում:

Լուսանկարը՝ sputnik-ի

Դիտվել է՝