«Հայաստանում կա քաղաքական դաշտի ձևավորման խնդիր, ընդ որում՝ զրոյից ձևավորման խնդիր». Հակոբ Բադալյան

hakob badalyan

«Ցանկացած երկրում էլ ամբողջական ծրագրերը մարդկանց չեն հետաքրքրում, մարդիկ ընտրում են մեկ-երկու կարևոր կետ և անձանց»,- նշեց քաղաքագետ Հակոբ Բադալյանն՝ ամփոփելով քարոզարշավի ընթացքը: Ըստ բանախոսի՝ գլխավոր ծրագիրն այս ընտրություններում այն էր, որ պետք է իրականացվեր ամբողջական հեղափոխություն՝ ավարտին հասցնելու այն, ինչ սկսել էին ապրիլ-մայիս ամիսներին։

Անդրադառնալով քաղաքական դաշտի ձևավորմանը՝ քաղաքագետը նշեց, որ մենք պետք է ունենանք նորմալ լրատվական դաշտ, հասարակությունն էլ պետք է ձևավորի նոր միջավայրեր, որոնք կձևավորեն նոր որակներ, և այս ամենն էլ ամբողջությամբ կկազմի քաղաքական համակարգ։

Նրա խոսքով՝ քարոզարշավը և մեծ բանավեճը ցույց տվեցին, որ Հայաստանում կա քաղաքական դաշտի ձևավորման խնդիր, ընդ որում՝ զրոյից ձևավորման խնդիր. «Այն ուժերը, այն ներկապնակը, որ կա, բացարձակապես չի համապատասխանում թե՛ նոր իրավիճակին, թե՛ նոր մարտահրավերներին: Եվ այս ներկապնակով մենք պետք է վերջին ընտրությունն անցկացնենք, և շատ ցանկալի է, որ 5 տարի հետո մենք ունենանք բոլորովին այլ քաղաքական պատկեր, հակառակ դեպքում դա կվկայի որոշակի անարդյունավետության մասին, որ մենք ունեցել ենք որպես հեղափոխություն իրականացրած հասարակություն»:

Դիտվել է՝