Ինչու՞ է արգելվել Լեւոն Բարսեղյանի մուտքը Գյումրիի քաղաքապետարան. ԳԱԼԱ-ի հարցադրմանը Արթուր Վանեցյանը խուսափել է պատասխանել

kkkk

ԳԱԼԱ-ն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին Կառավարության արտագնա նիստի ավարտից հետո հարցրել է, թե ինչո՞վ է պայմանավորված Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի մուտքը Գյումրիի քաղաքապետարան արգելելու հանգամանքը: Արթուր Վանեցյանը նախ հրաժարվել է պատասխանել հարցադրմանը, ապա նրանց զրույցին միջամտել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ում եւս ԳԱԼԱ-ի ներկայացուցիչը ներկայացրել է փաստը:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ անվտանգության աշխատակիցներին  անմիջապես կապ հաստատել Լեւոն Բարսեղյան հետ եւ նրան հրավիրել Գյումրիի  քաղաքապետարան:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության արտագնա նիստը տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետարանում: Երբ ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ցանկացել է մտնել քաղաքապետարան, ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը արգելել է նրա մուտքը: 

Դիտվել է՝