ԵԱՏՄ-ն հնարավոր է սեփական վճարային համակարգն ունենա

957207

Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների Կենտրոնական բանկերն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի ձևավորման հայեցակարգի մշակման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո: «Վճարային համակարգի ձևավորումը և փոխադարձ վճարումների իրականացումն այն նախաձեռնություններից մեկն է, որն այսօր քննարկում է հանձնաժողովը»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների Կենտրոնական բանկերը մշակում են ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու հայեցակարգը:

Սարգսյանն ընդգծել է, որ ԵԱՏՀ կոլեգիան այդ թեմային կանդրադառնա կենտրոնական բանկերի աշխատանքի ավարտից հետո: 

Դիտվել է՝