«Սահմանադրության մասին խոսելիս մենք չպետք է այն պայմանավորենք անձերով». Վարդան Հարությունյան

vardann

«Սահմանադրությունը չի գրվում մեկ մարդու համար կամ սահմանադրությունը մեկ մարդով պայմանավորված չպետք է լինի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների կարևորության և անհրաժեշտության մասին այս փուլում՝ հեղափոխությունից հետո: «Եթե որոշ ժամանակ անց երկրում նորից իրավիճակ փոխվի, և Նիկոլ Փաշինյանի տեղում հայտնվի մեկ ուրիշը, և գործի այս սահմանադրությունը, այդ ժամանակ մենք ունենալու ենք Սերժ Սարգսյան, բայց ուրիշ անուն ազգանունով»:

Ըստ իրավապաշտպանի՝ այս խնդրի լուծման համար, որպեսզի կանխվեն նման դեպքերը, ընդհանրապես պետությունները պետք է ունենան նորմալ օրենքներ և նորմալ սահմանադրություն, որոնք կկարողանան պարտադրել բոլոր տեսակի և բոլոր կարգի մարդկանց՝ տեղավորվել շրջանակների մեջ:

 

Դիտվել է՝