«Որոշակի դրվագներում, այո, կա ատելության խոսք». Մարիամ Հովեյան

mariamm

«Ի տարբերություն 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության՝ կարելի է փաստել, որ այս ընտրությունների քարոզչական հատվածն անհամեմատ ավելի հանգիստ է անցնում»,- այս կարծիքին է «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը: «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է միջազգային և տեղական փորձի հիման վրա մշակված մեթոդաբանությամբ դիտորդություն 3 կառույցների՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից:

«Ականատես»-ը նախատեսում է իրականացնել 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն: Մարիամ Հովեյանը նշում է՝ չնայած որոշ խախտումների, այս ամենը հիմք է հանդիսանում ընտրական մշակույթի զարգացման:

Դիտվել է՝