Ինքնաթիռում երկու զինծառայող է. ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները

arcrun hovhannisyan

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հովհաննիսյանը փոխանցեց, որ ինքնաթիռում երկու զինծառայող է:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: 

Դիտվել է՝