«Մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ». Հրանտ Միքայելյան

Снимок

Լրագրողների հետ հանդիպմանը Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշեց, որ տարվա սկզբից մինչև հիմա երկրում արված է մինչև 150 մլն դոլարի ներդրում, որից մոտավորապես 100 մլն դոլարն արվել է առաջին եռամսյակում։ Ըստ տնտեսագետի՝ այս երևույթը հասկանալի է, քանի որ այս ամենի վրա ազդեցություն են ունեցել քաղաքական իրադարձությունները:

Բանախոսը կարևոր է համարում ներքին ներդրումները, սակայն նշում է, որ հիմա այն դանդաղել է՝ օրինակ բերելով շինարարության ոլորտը:

«Կառավարությանը շատ հաճախ մեղադրում են, որ չունի տնտեսական քաղաքականություն, սակայն ես դրա հետ համաձայն չեմ»,- նշեց Հրանտ Միքայելյանը՝ հավելելով՝ այն կա և նման է 15 տարի առաջ Վրաստանում օգտագործված տնտեսական քաղաքականությանը, որի հիմքն է նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը:

Նա հավելեց նաև, որ մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ։

Դիտվել է՝