ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել շորթմամբ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում հարուցված քրեական գործը:

ՀՀ ՀՔԾ վարույթում՝պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է առերևույթ հանցագործության դեպք՝ նկարագրված դեպքերի հետ չառնչվող այլ դեպք:

Մասնավորապես` տվյալներ են ձեռք բերվել՝ քաղաքացու կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ:

Փաստի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանման վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Դիտվել է՝