Երեկվա երթը ոչ ուժի ցուցադրում էր, ոչ՝ նախընտրական ռեսուրսների հավաքագրում, ոչ էլ քարոզ. Եղոյան

7C4A604C-7B02-469F-A54A-3C7AE280C914_cx0_cy32_cw0_w1023_r1_s

Երեկվա երթի սակավամարդությունից խոսացողները ակնհայտորեն չեն որսացել դրա խորհուրդն ու իմաստը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը:

«Երեկվա երթը ոչ ուժի ցուցադրում էր, ոչ՝ նախընտրական ռեսուրսների հավաքագրում, ոչ էլ՝ նախընտրական քարոզ։ Ուժի ցուցադրումը եղել է սեպտեմբերի 23-ին և հոկտեմբերի 2-ին, նախընտրական ռեսուրսների հավաքագրումը սկսվել է շաբաթներ առաջ և կավարտվի այսօր, նախընտրական քարոզը կսկսվի վաղը։

Երեկվա երթը այլ խորհուրդ ուներ. այն ազդարարեց անհատական ջանքի վրա հիմնված և հոգատար ու համերաշխ հանրությանը միտված տնտեսական հեղափոխության մեկնարկը Հայաստանում: Քաղաքական աննախադեպ փոփոխություններ բերած նախորդ երթը իր մեկնարկի պահին էլ ավելի սակավամարդ էր:

Երեկվա երթը ինտերակտիվ հարթակ էր, որն իր յուրաքանչյուր մասնակցի անհատական ջանքի ներդրումով մարաթոնյանին մոտ 37,5 կմ ճանապարհ անցավ Երևանի 11 վարչական շրջաններով ու նշանավորեց Հայաստանի տնտեսական զարգացման հարացույցի փոփոխությունը. ոչ թե երկնիշ տնտեսական աճ, որը կգնա երկնիշ թվով մարդկանց գրպանը, այլ այնքան տնտեսական աճ, որքան կապահովի յուրաքանչյուրի ու բոլորի անհատական ջանքը, ու որից համաչափորեն կօգտվեն բոլորն ու յուրաքանչյուրը, ոչ թե ձևական աշխատավարձով ձևական աշխատատեղ կամ աղքատության նպաստ, այլ իրական եկամուտով ու բարձր արտադրողականությամբ աշխատանք:

Երեկվա երթը աշխատանքի քաջալերման մասին վերջին ամիսներին գեներացվող էթոսի պաշտոնական և հանդիսավոր ներկայացումն էր հանրությանը, այն գրվող այս նոր պատմության սկիզբն էր, պատմության շարունակությունը գրելու է մեզանից յուրաքանչյուրը և մենք բոլորս միասին»,-գրել է Արման Եղոյանը:

Դիտվել է՝