«Խփում են թույլերին կամ թուլացածներին. Հայաստանը թուլանում է». Դենիս Դվորնիկով

nikol-putin-luk

ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովի հետ: Հայաստանին գլխավորի քարտուղարի պաշտոնը տալու հարցը կասկածի տակ է: Համաձայն ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում հնչած տեսակետների՝ այդ պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, թեև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հետո նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին: Ընտրությունը, հիշեցնենք, կայանալու է դեկտեմբերի 6-ին:

ՀԱՊԿ-ում տեղի ունեցածը Դվորնիկովը կապում է Հայաստանի թուլացած դիրքերի հետ:

Դենիս Դվորնիկով

Դենիս Դվորնիկով

«Խփում են թույլերին, կամ թուլացածներին: Հայաստանը թուլանում է ներքին պառակտմամբ, որը երկփեղկում է հասարակությանը: Սա նշանակում է, որ թույլ է, առնվազն երկու անգամ ավելի թույլ, քան կարող էր լինել: Ներքին հակամարտությունը, վրեժը, «ազգի թշնամիների» որոնումը. սա է գլխավոր պատճառը»:

Անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ի համար նման վերաբերմունքը գործընկեր երկրի նկատմամբ ինչ վտանգներով կարող է հղի լինել, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանում իշխանություն է փոխվել, Դվորնիկովը նշել է.

«Նախկինում Հայաստանը երբեք այդ աստիճան կախված չի եղել Ռուսաստանից, որքան իշխանափոխությունից հետո: Պատճառը ներքին լարվածություն է: Սա է օբյեկտիվ իրկանությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի պահպանմամբ: Ռուսաստանն՝ առավել ևս հետաքրքրված է այդ հարցով, քանի որ սեղանին դրված է հեղինակությունը և ընդհանուր օրակարգը՝ հետխորհրդային երկրների հետ:Կարծում եմ կորոշեն առավելագույն կոմպրոմիսային տարբերակը, ներառյալ բլիթի և մտրակի մեխանիզմը, որպեսզի իրավիճակը լոկալ ճգնաժամի սահմաններից դուրս չգա»:

Դվորնիկովը այս տեսանկյունց է դիտում նաև Հայաստանի և Բելառուսի միջև հեռակա բանավեճը: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից և Նազարբաևից, ովքեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ են անում:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հայտարարել էր. «Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։

«Սա ևս վկայում է միջազգային հարթությունում Հայաստանի թուլացման մասին, ինչպես նաև փորձ՝ խաղալ ռուսաստանի նյարդերի հետ»,-ասում է Դվորնիկովը:

Ըստ նրա, Ռուսաստանն առավելագույն ջանքերն է գործադրում, որպեսզի հարթի իրավիճակը և մյուս անդամ երկրներին դեմքով շրջի դեպի Երևանը . «Այլ կերպ չի կարող լինել, բայց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հակառակորդներին լրացուցիչ հաղթաթուղթ է տալի»:
ՀԱՊԿ-ն առանց այն էլ երերում է, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս կազմակերպության ներսում առիկա խմորումներն ու ամբիցիաները: Սա արդյո՞ք վտանգավոր չէ հենց կազմակերպության և կառույցի ապագայի համար: Անդրադառնալով այս հարցադրմանը, Դենիս Դվորնիկովն ասում է.

«ՀԱՊԿ-ն դա կարապի խեցգետնի և գայլաձկան միություն է: Բոլոր այս արարածներին միավորում է ապրելու բնական ցանկությունը: ՀԱՊԿ-ի յուրաքանչյուր երկիր ունի բավականաչափ արտաքին վտանգներ: Բացի այդ, անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա լրացուցիչ լծակ է՝ տարբեր աշխարհաքաղաքական բևեռների հետ խաղում: Օրինակ՝ Լուկաշենկոն Ալիևի հետ կքննարկի ՝ ինչպես փրկվել ռուսական ազդեցությունց, միևնույն ժամանակ, նա չի շտապում դուրս գալ ռազմական դաշինքից: Միջազգային հարաբերությունները շատ ավելի բարդ են, քան հեռուստատեսային շոուները՝ անհանգիստ տնայիօն տնտեսուհիների համար»:

Դիտվել է՝