Թռիչքներ Երևանի երկնքում. նշվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-ամյակը

Снимок

ՀՀ ԶՈՒ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով այսօր ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ԶՈՒ փորձառու ռազմական օդաչուները: Ազատության պողոտայի սկզբնամասում՝ Կասկադ համալիրի տարածքում, հնարավոր էր տեսնել ինքնաթիռների անցումները:

Հավաքված քաղաքացիներն ու հատկապես երեխաները ոգևորությամբ են հետևել օդանավերի թռիչքին, որոնք սավառնում էին՝ երկնքում ծածանելով ՀՀ պետական դրոշը:

Մինչ այդ ՊՆ-ն օրվա առիթով միջոցառումներ է անցկացրել ու պարգևատրել արժանավոր օդաչուներին:

Դիտվել է՝