Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ

310817ArtsakhiOr26AmyakPargev

ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ օգոստոսի 31-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

«Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։

Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ, բարերարներ, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

Արվեստի եւ լրագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ բարձր է գնահատում մարդկանց, ովքեր նշանակալի արդյունքների են հասել իրենց ծառայության մեջ եւ աշխատանքում՝ ի նպաստ մեր հայրենիքի: 

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝