Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ Վրաստանի տարածքում արդեն մի քանի օր գտնվում են անօգնական վիճակում

783a3324b6dcadc8ea5c69eb51a3923e

SHAMSHYAN.com-ը Վրաստանից նամակ և դրան կից լուսանկարներ է ստացել, որով նամակագիրները իրենց դժգոհությունն են հայտնում, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի քայլ չի ձեռնարկում իրենց օգնության ձեռք մեկնելու համար:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նամակն ու լուսանկարները: «Բարև Ձեզ, մենք գտնվում ենք Վրաստանում, Ժինվալի բնակավայրից ոչ հեռու: Այստեղ գտնվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքաղցիներ, որոնք մի քանի օր շարունակ չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսատասնի Դաշնություն և հակառակը: Կան մարդիկ, որոնք նոյեմբերի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից այստեղ են: Հայաստանի քաղաքացիներս կանգնած ենք մեծ խնդրի առջև:

Մոտակա սրճարանում գները շատ թանկ են և բոլորի մոտ գրեթե գումար չի մնացել, ինչպես նաև վառելիք՝ ավտոմեքենաները տաքացնելու համար: Վրացական կողմից դաշտային խոհանոցի կազմակերպման (նույնիսկ վճարովի) ոչ մի փորձ չի ձեռնարկվում: Հայկական դեսպանությունը զանգերին չի պատասխանում: Միգուցե հայկական կողմի պատասխանատուները ՀՀ քաղաքացիների այս իրավիճակից տեղյակ չեն:

Գուցե այս նամակին և լուսանկարներին ծանոթանալուց Հայաստանի իշխանությունները մտածեն մեզ օգնելու և այս ծայրահեղ իրավիճակից դուրս բերելու մասին, ոչ թե շարունակեն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե Հայաստանի քաղաքացին սահմանից դուրս պաշտպանված են»:

783a3324b6dcadc8ea5c69eb51a3923e ed6657ddd9409678004bec0beb37e863 9e7709eec3b18c71b1c93ea242576ec2 d439953fd7a543dcd7ab7b322f27851d

 shamshyan.com 

Դիտվել է՝