Նիկոլ Փաշինյանի լավագույն նվերը ՀՀԿ-ին՝ շանս զրոյից. հանցավոր անգործություն, թե՞ համագործակցություն

a

«Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությանը նշել է, որ այն չի լինի արդար, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ պայմաններում է  տեղի ունենալու. չի փոխվել ՀՀ ընտրական օրենսգիրքը, ՀՀ կուսակցությունների մասին օրենքը, քաղաքական դաշտը չի կայացել…

«Ցավով պետք է ասեմ, որ ընտրություն է արվում նոր մակարդակի վրա հին համակարգը շարունակելու»,-նկատում է Արմեն Հովհաննիսյանը:

 «Արտաքին որևէ վտանգ Նիկոլ Փաշինյանին, Քաղաքացիական պայմանագրին չի սառնում: Հիմնական վտանգը դա ներքին է, իրենց տարափոխման, այլասերման և այլն, և դրանից խուսափելու համար քննադատությունը շատ կարևոր է»,-հավելում է նա:

Արմեն Հովհաննիսյանը նշում է՝ ՀՀԿ-ին պատժելը պարտադիր էր: Կատարված ամենամեծ հանցագործությունը համարում է պետական կառավարման համակարգի սեփականաշնորհումը և սահմանադրական կարգի փաստացի չեղարկումը:

Իսկ ինչու՞ տեղի չունեցավ լյուստրացիա: Հովհաննիսյանի խոսքերով, դա անարյուն իշխանությունը զիջելու գինն էր:

«Վիգեն Սարգսյանն էլ բաց տեքստով հայտարարեց, որ չի կարելի լյուստրացիայի ենթարկել մի քաղաքական ուժի, որը խաղաղ, առանց արյուն տվեց իշխանությունը: Այսինքն, բացահայտեց այն մեխանիզմը, որի մասին մենք խոսում ենք»:

ՀՀԿ-ին տրված լավագույն նվերը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումն է համարում:

«Մարդիկ 0-ից ստացան շանս: Այդ շանսը տրվեց և դա ակնհայտ է նույնիսկ ներկա իշխանությունների ջերմեռանդ կողմնակիցների համար, տրվեց առնվազն իշխանությունների համաձայնությամբ:Առնվազն: Բացահայտ հանցավոր անգործության պայմաններում»:

 

Դիտվել է՝