«Հզոր ժողովրդի հզոր զավակ». Ն. Փաշինյանի գրառումը

45912817_369541450457159_7260071309655146496_n

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է ծանրամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Սիմոն Մարտիրոսյանին եւ հայ ժողովրդին:

«Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,-գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել՝ սահմանելով աշխարհի ռեկորդ, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանը հրել է ռեկորդային 240 կգ` նոր ռեկորդ սահմանելով:

 

Դիտվել է՝