Որո՞նք են աջ ղեկով մեքենաների ներմուծման համար հերթերը կանխելու կառավարության տարբերակները. Հակոբ Արշակյան

հակոբ

Հայ-վրացական սահմանին աջ ղեկով մեքենաների ներմուծման հարցը լուծում չի ստանում: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր կառավարությունում, անդրադառնալով հարցին, նշել է, որ խնդրի լուծման երեք տարբերակ գոյություն ունի, թեև երրորդի դեպքում դեռ կառավարության կողմից համապատասխան որոշման անհրաժեշտություն կա:

«Քննարկումը տեղի է ունեցել ոչ մեկ անգամ, լայնորեն լուսաբանվել է, երեք տարբերակ է առաջարկվել, տվյալ իրավիճակում բավականին կշռված և լավ լուծումներ են, առաջին՝ ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդ՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, և երրորդ, որ պետք է նախաձեռնվի կառավարության որոշմամբ, տալ մեկ տարի ժամանակ, որպեսզի մեքենաները վերասարքավորել և սարքել ձախ ղեկով»,- ասաց նա:

Իսկ այն ռեժիմով, որով ներմուծվում են, մեկ տարի ժամանակ է տրվում վերասարքավորելու համար, այդ ընթացքում թույլատրվում է նաև որպես տրանսպորտային միջոց օգտագործել, սակայն գրանցել չեն կարող:

 

Դիտվել է՝