Արմեն Սարգսյանը Գյումրիում է. նա չցանկացավ, որ մարզպետն ու քաղաքապետն ուղեկցեն իրեն

առմենն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելեց Գյումրի: Սարգսյանի այցը մասնավոր էր: Նա եկել էր Գյումրու երկրագիտական թանգարանի ապագա շենքը տեսնելու, որը տարիներ առաջ ծառայում էր Գյումրիում որպես վիրաբուժական հիվանդանոց:

Գյումրու բժշկական կենտրոնի կառուցումից և հիվանդանոցների օպտիմալացումից հետո շենքը դատարկ էր մնում, և միայն այս տարի որոշվել է վերականգնել և հանձնել երկրագիտական թանգարանին, որը տնակներում է:

Նախագահ Արմեն Սարգսյանը շենքի տարածքում շրջեց թանգարանի աշխատակիցների հետ, իսկ նախագահին դիմավորող Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին անմիջապես հրաժեշտ տվեց շենքի դիմաց՝ դիմավորման արարողությունից հետո:

Նա իջավ մեքենայից, բարևեց բոլորին և անմիջապես հրաժեշտ տվեց Սամվել Բալասանյանին և ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ ասելով, որ իր այցը մասնավոր է, ինքը հիվանդանոցի նախկին շենքն է նայելու: Բալասանյանն ու Սարուխանյանը նստեցին մեքենա և հեռացան:

Հիշեցնենք, նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի նախորդ այցի ժամանակ ևս նման կերպ էր վարվել: Այն ժամանակ նա այցելեց Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցի: Գյումրու քաղաքապետին ու այն ժամանակ ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանին էլ ասաց, որ ինքը սիրում է եկեղեցի մտնել մենակ:

 

Դիտվել է՝