ԱԳՆ մեկնաբանությունը Գերմանիայում հայտնաբերված հայկական հանցավոր խմբավորման եւ դեսպանի հետ այդ խմբավորման կապի մասին

agn hh

«Դատարանն ուրիշ ընթացակարգ է, մենք կապի մեջ ենք գերմանական իշխանությունների հետ»,- նման պատասխան ստացանք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից այն հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես ստացե՞լ է Բեռլինի շրջանային դատարանի կողմից դատական արգելք սահմանելու վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Բեռլինի շրջանային դատարանը դատական արգելք էր սահմանել գերմանական «Շպիգել» թերթի և Mitteldeutschen Rundfunk հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ արգելելով տարածել մեղադրական հոդվածներ ու նյութեր Գերմանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին: Ավելի վաղ գերմանական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց Գերմանիայում հայտնաբերվել է հայկական հանցավոր խմբավորում, որի մեջ ներգրավված է եղել նաև Գերմանիայի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Եթե դատարանը նման արգելք է սահմանել, արդյոք ՀՀ իշխանությունները պաշտոնապես դիմե՞լ են կամ մտադի՞ր են դիմել գերմանական կողմին՝ չստուգված կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն տարածելու համար: ԳԱԼԱ-ի հերթական հարցին ի պատասխան՝ Աննա Նաղդալյանն ասաց. «Կապի մեջ ենք պատկան մարմինների հետ՝ արժանահավատությունը ճշտելու համար, զարգացումների վերաբերյալ ըստ կարգի կտեղեկացնենք: Հաշվի առնելով փաստի նրբությունը՝ որևէ մեկնաբանություն չենք անում»,- ասաց մամուլի խոսնակը:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝