«Ես հեռանում են քաղաքականությունից. մասնակցել մի ցուցակով, մեկ տարի հետո՝ ուրիշ, ես դա լուրջ չեմ համարում»

arman sahakyan

Շիրակի մարզից 2017թ.-ին ՀՀԿ վարկանիշային ընտրակարգով ընտրված Արման Սահակյանը հայտարարում է, որ առաջիկա ընտրություններին ինքը չի մասնակցի: Արման Սահակյանը հայտարարում է, որ ինքը դուրս է գալիս ինչպես ՀՀԿ-ից, այնպես էլ քաղաքականությունից:

2017թ.-ին Արման Սահակյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի ամենաբարձր վարկանիշով թեկնածուն էր: Նա ավելի քան 14000 ձայն էր ապահովել կուսակցությանը:

Մայիսին պատգամավորը հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Այժմ հայտարարում է, որ ինքը ՀՀԿ անդամ չէ:

«Մայիսի վերջից ՀՀԿ անդամ չեմ»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե այլ կուսակցություններից առաջարկե՞լ են մասնակցել, Արման Սահակյանն ասաց.

«Առաջարկել են, չեն առաջարկել, հարցը երկրորդական է: Ես ինքս ուրիշ կուսակցության ցուցակով մասնակցելը, պարզ ասած, չեմ պատկերացնում: Մեկ տարի առաջ մասնակցել մի կուսակցության ցուցակով, հաջորդ տարի՝ մի ուրիշ, անլուրջ է: Չեմ պատկերացնում, ավելի լավ է չմասնակցեմ: Այնպես որ, ես չեմ մասնակցելու և դուրս եմ գալիս քաղաքականությունից»,- ասաց Արման Սահակյանը:

Սահակյանին հարցրինք նաև, թե իր ընկերոջը՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին հանդիպե՞լ է վերջինիս Հայաստան վերադառնալուց հետո, նրա հետ քննարկե՞լ են քաղաքական իրավիճակը, Արման Սահակյանն ասաց, որ այդ հարցին պատասխանել չի ուզում:

Դիտվել է՝