Եթե ՀՀԿ գործընկերները ՔՊ-ի համար լավ գործընկերներ են, ես խնդիր չեմ տեսնում, դա իրենց որոշելիքն է. Արմեն Մարտիրոսյան

Снимок

ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության մասնակցությանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ դեռևս հստակեցված չէ այն ցուցակը, որով կուսակցությունը կմասնակցի ընտրությունների:

Արմեն Մարտիրոսյանը կարևորում է ոչ թե այն՝ ով ինչ ցուցակում կլինի, այլ այն, թե երկրում ինչ համակարգային փոփոխություններ կլինեն:

«Մենք ավելի գլոբալ խնդիր ունենք, որն է՝ համակարգային փոփոխություններ իրականացնելը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև՝ իրենք հնարավոր է հանդես գան դաշինքով:

Դիտվել է՝