«Մենք այն եզակի կուսակցությունն ենք, որ ունենք բավականին ուժեղ ռեյտինգային թեկնածուներ». Նաիրա Զոհրաբյան

nairaa

«Մենք բոլոր մեծ և փոքր համայնքներում ունենք կուսակցական գրասենյակներ և բավականին ուժեղ ռեյտինգային թեկնածուներ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական ուժի մասնակցության մասին:

Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստանը» բավականին պատկառելի ներկայություն կունենա ձևավորվող խորհրդարանում:

Նաիրա Զոհրաբյանը չմանրամասնեց՝ ովքեր են լինելու իրենց ցուցակում, սակայն տեղեկացրեց, որ ցուցակը միանշանակ գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը:

«Մենք մեզ համարում ենք այս հեղափոխության մաս»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ բավականին ներուժ ունեն հետհեղափոխական էյֆորիան տնտեսական զարգացման վերափոխելու գործընթացում:

Դիտվել է՝