«Այնպես չէ, որ բոլորը վազելով գալիս են ՔՊ, կան թեկնածուներ, որոնց մենք ենք առաջարկում լինել մեր ցուցակում». Լենա Նազարյան

lenaa

Ի՞նչ սկզբունքներով են քաղաքական գործիչներն ընդգրկվում ՔՊ կուսակցության ընտրական ցուցակում ու կուսակցության շարքերում, ովքե՞ր կլինեն նախկին հանրապետականներից նրանց թվում, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Առանցքում» հաղորդման շրջանակներում ներկայացրել է իրենց մոտեցումները:

«Իհարկե մեր ցուցակում ընդգրկելու հետաքրքրությունը շատ է, բայց այնպես չէ, որ բոլորը վազելով գալիս են, կան թեկնածուներ, որոնց հետ մենք ենք կապ հաստատում, մենք ենք առաջարկում լինել մեր ցուցակում թեկնածու, հիմնականում հաշվի ենք առնում՝ ինչքանով է կարող տվյալ անձը խորհրդարանական աշխատանքին մասնակցել»,- ասաց նա:

Վստահեցնում է, որ ընտրողաբար են մոտենում, ինչի արդյունքում նախկին հանրապետականներից միայն երկուսին՝ Ֆելիքս Ցոլակյանին ու Շիրակ Թորոսյանին կընդգրկեն ցուցակում. «Հենց ամենասկզբից հեղափոխական շարժման հստակ դիրքորոշում արտահայտեցին, և՛ խոսքով, և՛ գործով սատարեցին ու ունեն դրական հանրային ընկալում»:

Իսկ ռեյտինգային ցուցակներով առաջադրման մասին ասաց. «Օրենքի պահանջն է, որ մենք նվազագույնը հինգ թեկնածու առաջադրենք ամեն մի ընտրատարածքում, մենք նվազագույնից պակաս կունենանք: Մենք ընտրողաբար ենք առաջնորդվում, ցանկացած անձ չի կարող ընդգրկվել մեր ցուցակում, պատասխանատու կերպով պիտի հարցը լուծենք, և վստահ եմ, որ չենք հիասթափեցնի ընտրողներին»:

 

 

Դիտվել է՝