«Ոչ ներկա, ոչ նախկին ՀՀԿ-ականներ մեր ցուցակում չկան». Լուսավոր Հայաստանը ԱԺ կգնա՝ զսպելու եւ հակակշռելու ՔՊ-ին

xajakyan

ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներոմ Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» մասնակցությանն  արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բացառեց նախկին և ներկա հանրապետականների հետ որևէ համագործակցություն՝ ընդգծելով, որ նոր իրողություններում ունենալու են նոր մասնակցություն՝ բացառելով հնի հետ որևէ առնչություն:

«Մենք հավակնում ենք խորհրդարանում երկրորդ ուժը լինելու»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև՝ իրենք պատրաստ են ստանձնել ընդդիմության դերը, քանի որ կարծում են՝ Հայաստանում պետք են  փոխզսպման և հակակշռման մեխանիզմներ:

Դիտվել է՝