Սերժ Սարգսյանի եղբոր փոխարեն«Մատենադարան»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լեւոն Աբրահամյանը

yyyy

Մատենադարանում ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ: ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում  գրել է.

«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լեւոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»։

Լեւոն Աբրահամյանն ազգագրագետ է, պատմական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում նա փոխարինեց Սերժ Սարգսյանի եղբորը: Հիշեցնենք, այդ պաշտոնը զբաղեցնում էր  Լեւոն Սարգսյանը:

 

Դիտվել է՝